«Ալտերնատիվ» սահմանափակ պատասսխանատվությամբ ընկերությունը գրանցվել է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում 07.10.1998թ. (վկայական 03Ա 070079)։
Սկսած 1998թ.-ից՝ ընկերությունը՝ պայմանագրային հիմունքներով իրականացնում է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն՝ բնակելի, հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, էներգետիկ, կապի ոլորտներում։
Ընկերությունն իրականացնում է Հանրապետության տարբեր մարզերում դպրոցների, մանկապարտեզների, մսուր-մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքների կենտրոնների, թանգարանների, մարզադպրոցների, մարզադահլիճների, ջեռուցման համակարգերի, առողջապահական հաստատությունների, անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառուցման, վերակառուցման, վերականգնման և նորոգման, ոռոգման, խմելու ջրերի, ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն:
Ընկերությունը տեխնիկական հսկողությունը իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության 28.04.1998թ. N44 «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ի հիման վրա նախագծային լուծումներին, շինարարական նորմերին և կանոններին համապատասխան: Տեխնիկական հսկողության հիմնական խնդիրներն են` ապահովել շինվերանորոգման աշխատանքների պահանջվող որակը, նրանց համապատասխանությունը նախագծա-նախահաշվային փաստաթղթերին, գործող նորմերին, ստանդարտներին և շինարարության մասին օրենքներին, ինչպես նաև երաշխավորել բնապահպանական խնդիրների ներկայացվող պահանջների ապահովումը:
Շինարարության տեխնիկական հսկողությունը իրականացվում է սկսած ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկի օրից մինչև ավարտված ծրագրի ընդունման ակտի վավերացումը:
Ծառայությունների բարձրորակ մատուցումը, հաճախորդի գումարի և ժամանակի խնայողությունը մեր ընկերության հիմնական նպատակներն են: Տեխնիկական հսկողության ոլորտում այս չափանիշները մեծ դեր են խաղում, այդ իսկ պատճառով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում դրանց վրա։